A
A
Նաիրիտցիները սպասում են վարչապետի հայտարարությանը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ տնօրեն Ռաֆայել Սանդոյանը հրավիրել է իր մոտ եւ տեղեկացրել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկա օրերին իրենց աշխատավարձերի վճարման հետ կապված հայտարարություն կանի: «Հուսով ենք, որ կլուծեն մեր հարցը՝ հօգուտ աշխատողների»,- «Ա1+»-ին ասաց «Նաիրիտ»-ի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը: 260-ից ավելի աշխատակից չի ստացել 5-6 ամսվա աշխատավարձ։ Նաիրիտցիները առաջիկա օրերին բողոքի ակցիաներ չեն կազմակերպի եւ կսպասեն: Հիշեցնենք, որ նաիրիտցիները օրեր առաջ փակել էին Բագրատունյաց պողոտան, դրանից հետո գրոհել նաեւ Կառավարության 3-րդ մասնաշենք՝ Էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպելու եւ հարցին լուծում տալու համար: