Շրջանավարտները քննությունները կարող են հանձնել դեկտեմբերին (տեսանյութ)
Ավարտական քննությունների անցկացման կարգը և ժամանակացույցը փոխվել է. 12- րդ դասարանի աշակերտներն այն առարկաների ավարտական քննությունները, որոնք բուհ ընդունվելու համար անհրաժեշտ չեն, կարող են հանձնել դեկտեմբերին։ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին նշում է, որ այսպիսով աշակերտների համար իրենց նախընտրած առարկաներն ուսումնասիրելու համար ավելի լավ պայմաններ կլինեն. «Ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ երեխան երկրորդ կիսամյակում ուշադրություն դարձնի իր նախասիրած առարկաներին և որոնցից պիտի միասնական քննություն հանձնի, աշակերտները կնտրեն առնվազն երեք առարկաներ կարող են նաև ավելի շատ»,- նշում է Նարինե Հովհաննիսյանը։ Ավարտական քնոնությունները կանցկացվեն դեկտեմբերի 24-ից 30 – ը, իսկ միասնականները 2017- ի հունիսի 1-ից 24- ը։ Դեկտեմբերին կազմակերպվող քննություններին մասնակցելու համար աշակերտները մինչև դեկտեմբերի 1- ը պետք է դիմեն հաստատության տնօրենին։ Համայնքների խնդրանքով առանձին քննություններ կհանձնեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ 4- րդ, 9- րդ և 12- րդ դասարաններում։ « Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց մայրենի լեզուն անցնում են 1- ից 12- րդ դասարաններում, առկա են նաև բոլոր դասագրքերը»,- նշում է Նարինե Հովհաննիսյանը։