A
A
Արշակ Սադոյանի որդին ազատ արձակվեց (տեսանյութ)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց հենց դատարանի դահլիճից ազատ արձակել թե Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդուն Արեգ Սադոյանին, թե գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ռաֆայել Կարագյոզյանին: Նրանց նկատմամբ փորձաշրջան է նշանակվել 3 տարի ժամկետով: Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված Հանրային Խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանը, մեղադրվում է ոստիկանի պաշտպանիչ վահանը քաշելու , իսկ Ռաֆայել Կարագյոզյանը՝ ոստիկանի վահանը խլելու փորձ կատարելու մեջ։