Կարեն Կարապետյանին սահմանադրությունը չի խանգարում. Ս. Նիկոյան (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը վստահեցնում է՝ չկա մի դրույթ, որը կարող է խանգարել Կարեն Կարապետյանին ընտրություններից հետո ևս զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, թե Կարեն Կարապետյանը կղեկավարի կառավարությունը, եթե ՀՀԿ-ն հաղթի ԱԺ ընտրություններում, սոցիալական կայքերում սկսեցին բուռն քննարկումներ։ Օգտատերը հղում էին անում ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածին, որում նշվում է՝ վարչապետի թեկնածուի համար նախատեսված է ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջները ։ Այսինքն՝ կառավարության անդամ, ինչպես եւ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած , վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող , վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող , ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք : Իսկ բոլորին հայտնի է, որ Կարեն Կարապետյանը, 2011թ-ից հանդիսանալով «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ՝ մշտապես բնակվել է ՌԴ-ում : Մանրամասները՝ տեսանյութում