Մի՞թե իմ տրամաչափն այնքան մեծ է. Վանաձորի քաղաքապետ (տեսանյութ)
«Չի եղել նման բան, ապատեղեկատվություն է եւ հեյրուրանք»,- այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ լրագրողներին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը,անդրադառնալով խոսակցություններին, թե նա բանակցում է ընդդիմադիրների հետ, որպեսզի նրանք այլեւս չբոյկոտեն Ավագանու նիստերը: Քաղաքապետը հավելեց. «Ոչ էլ երեկա ավագանու նիստ է պլանավորված եղել: Ես հիմա բացի քաղաքի տնտեսությունը բնականոն հունի մեջ դնելուց, ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվում»: Այն մարդիկ, որոնք տարածում են նման լուրեր, ըստ Ասլանյանի, ուզում են լրատվության կետրոնում լինել. «Ուզում են իրենց ակտիվության մասին հիշեցնել հասարակությանը: Այլ տեղեր ինքնադրսեւորվելու փոխարեն, այդտեղ են ինքնադրսեւորվում»: Նա խորհուրդ տվեց լրագրողներին բոլոր հարցերը ուղղել ավագանու նիստերը բոյկոտող անդամներին. «Հարցերը տվեք նրանց, որ քաղաքացիների ձայնը ստացել են, բայց զբաղված են բոյկոտելով, դրա համար չեն իրանց ձայն տվել»: Ո՞ր խմբակցությունն է դավաճանել ընդդիմությանը ու քվեարկել իր օգտին հարցին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Մի՞թե իմ տրամաչափն այնքան մեծ է, որ ես կարողանամ Հայաստանի մասշտաբով ընդդիմության տարանջատում դնել»: