Վթարի է ենթարկվել բրազիլական ֆուտբոլային թիմին տեղափոխող ինքնաթիռը. լրացված (տեսանյութ)
13.35 Ավիավթարի վերջնական տվյալները՝ 75 մահ, 6 վիրավոր. աղբյուրը՝ այստեղ 11:08 Շտապ օգնության մեքենայի վարորդի, որը տեղափոխում էր ինքնաթիռի աղետի հետևանքով վիրավորներին, խոսքերով կան բազմաթիվ ողջ մնացածներ: 10:36 La Ceja հիվանդանոցից հաղորդում են, որ կան 5 վիրավորներ, տեղեկացնում է 360 Radio-ի Թվիթերյան էջը: Կոլումբիայի տարածքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ուղևորների թիվը հասնում էր 72-ի, այդ թվում նաև անձնակազմի 9 անդամները և բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները: Այս մասին հաղորդում է Խոսե Մարիա Կորդովայի անվան օդանավակայանի Թվիթերյան պաշտոնական կայքէջը: «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները ուղևորվում էին Մեդելին, որտեղ պետք է խաղային տեղական «Ատլետիկո նասիոնալ»-ի հետ Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի շրջանակներում: Իշխանության ներկայացուցիչներն արդեն դեպքի վայրում են: Քաղաքապետ Մադելինա Ֆեդերիկո Գուտիերեսը հաղորդել է, որ նախնական տվյալների համաձայն կան ողջ մնացածներ: «Սա մեծ ծավալների ողբերգություն է», — հայտարարել է քաղաքապետը տեղական ռադիոալիքի եթերում : 360 Radio Ռադիոալիքի Թվիթերյան էջում նշվում է, որ ինքնաթիռը Կոլումբիայից ուղևորվում էր Բոլիվիա:
Momento donde se pierde contacto radar con la aeronave que transportaba al equipo Chapecoense. pic.twitter.com/C59eXyOoEZ
— Andres Felipe Arcos (@AndresFelipe) November 29, 2016