Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհից տարհանվել է 91 աշակերտ և 20 ուսուցիչ

Հասարակություն
MHM93292-copy

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում, այրվում է դասասենյակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել: Փրկարարներն իրականացրել են տարհանման աշխատանքներ՝ 91 աշակերտ և 20 ուսուցիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Զալիբեկ Հակոբյանի անվան դպրոցի (երկհարկանի) դասասենյակի փայտե հատակը՝ մոտ 1 քմ: