Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարող է բուժվել աղոթքով. նարեկաբույժ (տեսանյութ)

Հասարակություն
narekabuyzh

Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանին աշխատանքային ութամյա փորձը ցույց է տվել, որ աղոթքի միջոցով ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ կարող են լիովին ապաքինվել. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը երկու ձև է արտահայտվում.  մի մասը հոգական խանգարումներ է ունենում,  մի մասը՝ մարմնական: Հոգեկան խանգարումների ժամանակ մարդը ստանում է թուլամտության, հիշողության թուլացում, վարքագծի, հուզական աշխարհի փոփոխություններ, իսկ մարմնական կարող է չլինել ոչ մի նշան: Այս տիպի խանգարումները դեղորայքներով չեն կարգավորվում, այստեղ արդեն իր դերն ունի աղոթքը»,-նշեց նարեկաբույժը՝ հավելելով, որ գիտականորեն վաղուց արդեն ապացուցված է աղոթքի բուժիչ հատկությունը: «Աղոթքն  ազդում է գենի վրա, որը կարգավորում է բորբոքային պրոցեսները: Փորձը ցույց է տալիս, որ այն հիվանդները, որոնք հավատում են Աստծուն, շատ հեշտ են տանում իրենց վրա հասած տառապանքը»,-ասաց նա: «Ա1+»-ի հարցին, թե նարեկաբուժության միջոցով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդը բուժվում է բու՞ն հիվանդությունից, թե՞ այդ հիվանդության առաջացրած հոգեկան տառապանքից, Արմեն Ներսիսյանը պատասխանեց. «Ամբողջությամբ կարող է ազատվել հիվանդությունից, եթե գրագետ, ճշմարիտ հավատով հավատա խոսքի բուժմանը: Ճիշտ է, ես դեռևս չեմ հանդիպել այդպիսի հիվանդի, բայց նրանք մոտենում են դրան:  Հոգեկան ոլորտը երբ կարգավորվում է, վիրուսի ծանրաբեռնվածությունն ընկնում է, լիովին լավանում է իմունիտետը: Նման բուժումը հնարավոր է միայն այն հիվանդների համար, որոնք իսկապես կհավատան»: