Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P.S. ռետրո. Անդրանիկ Մարգարյանի մուրճով են ինձ խփում. Ռուբեն Գեւորգյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bZZmyH-6V1Y

Քաղաքական գործիչ Ռուբեն Գեւորգյանը 2000 թվականին պատասխանում է քաղաքականության հետ կապ չունեցող հարցերի, օրինակ, ի՞նչ կապ ունի Դավիթաշենի շուկայի հետ: «Ես եմ կառուցել շուկան»,-ասում է նա։ Ռուբեն Գեւորգյանն Ազգային Ժողովի պատգամավոր էր 2000 թվականին «Հայաստան» պատգամավորական խմբից: Ավազակային հարձակման համար հենց նոր էր ձերբակալվել նրա ազատամարտիկ հանգուցյալ եղբոր որդին, որը Բաշխիչ ցանցերի փոխտնօրեն էր։ Քրեական գործեր են հարուցված այս մարդու այլ հարազատների հանդեպ: Պարոն Գեւորգյանն ասում է, որ դրանք հալածանքներ են իր անձի հանդեպ, հալածողն էլ Ներքին գործերի նախարարությունն է։ Սակայն պատգամավորը Ներքին գործերի նախարարությանը չի մեղադրում, մեղադրում է հանրապետական վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա մուրճով են ինձ խփում: Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանի՞ն մեղադրի պատգամավորը, ոստիկանությունը նրան է ենթարկվում. «Դե դա արդեն իրենց պրոբլեմն է, եթե մի վարչապետ չի կարողանում բոլոր ոլորտները տիրապետի, ես չեմ կարծում նա իրավունք ունի երկիր ղեկավարելու»: Ի՞նչ է արել Ռուբեն Գեւորգյանը վարչապետին, որ վերջինս փորձում է նեղացնել գեղարվեստական եւ հուշագրական երեք գրքի հեղինակ պատգամավորին: Այստեղ պարոն Գեւորգյանը ասպարեզ է բերում խիստ քաղաքական պատճառ՝ Անդրանիկ Մարգարյանին դուր չի եկել իր հեռանալը իշխող «Միասնություն» խմբակցությունից եւ «Հայաստան» պատգամավորական խմբի ստեղծելը: Պատգամավորը մականուն ունի՝ Ծաղիկ Ռուբո: Ինքը դա չի թաքցնում: Մականվան պատճառն իր ազգաշունչ բանաստեղծություններն են, որոնցում ինքը փոխաբերական իմաստով անդրադարձել է ծաղիկներին։ Այսօր էլ է Ռուբեն Գեւորգյանը պատգամավոր: Այսօր էլ է նա բանաստեղծություններ գրում, գրքերի թիվը 5-ն է: Դրանց մի մասը գրվել է 2003-ի դեկտեմբերի 1-ին Ազգային Անվտանգության, երբ պարոն Գեւորգյանը ձերբակալվեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ մահափորձի մեղադրանքով: