Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանափոխության 25-ամյա չհաջողված փորձը. Զ. Փոստանջյանի ելույթը Մոսկվայում

Քաղաքականություն
unnamed-2

2016 թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 100 մարդ, որոնց թվում` հայտնի լրագրողներ, գրողներ, Մոսկվայի առաջատար բուհերի ուսանողական հայկական ակումբների ներկայացուցիչներ և դասախոսական անձնակազմ: Հանդիպումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթին նվիրված թանգարանի կողմից:  Սա թանգարանի կողմից կազմակերպված «Հայաստանի դեմքերը» շարքի առաջին միջոցառումն էր:  Այս նախագիծը հիմնականում վերաբերում է  սփյուռքի ներկայացուցիչներին: unnamed2 Քաղաքական բանավեճի հիմնական թեման էր` Հայկական պետականությունը (քաղաքական քարտեզը և քաղաքական կառուցվածքը), «Քառօրյա պատերազմի» ռազմաքաղաքական հանրագումարը, ընտրությունների միջոցով իշխանափոխության 25-ամյա չհաջողված փորձը և հայկական սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին: unnamed1 Հանդիպումն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում, եղան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին նաև «Սասնա ծռեր» ապստամբության պատճառներին և հետևանքներին, որը բացահայտեց իշխող քաղաքական համակարգի ճգնաժամը և որն էլ, ցավոք սրտի, գործող իշխանությունների համար հետևությունների աղբյուր չհանդիսացավ: Զարուհի Փոստանջյանը նաև ներկայացրեց իր տեսլականը Հայաստանում գալիք ընտրական գործընթացների վերաբերյալ:   ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն