Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը ուսանողներին ներկայացրել է իր անցած ուղին

Քաղաքականություն
1-4

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը նախ հետեւել են քառօրյա նիստերի աշատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործառույթի մասին եւ անդրադարձել խորհրդարանական բանավեճերին: ԱԺ նախագահն իր խոսքում փաստել է, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում: Ուսանողներն ԱԺ նախագահին ուղղել են նաեւ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղացիական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը եւ տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ իր անցած քաղաքական ճանապարհից: Բաց դասի ավարտին խորհդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ: 2