Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խամաճիկներով և օլիգարխներով  ԱԺ-ն չի կարելի լցնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
qrist

Քաղաքագետ Լեւոն Շիրնյանի կարծիքով, Գագիկ Ծառուկյանի վերադարձը կանխատեսելի էր: ՀՀԿ-ի համար Ծառուկյանի վերադարձը ընդունելի  տարբերակ է: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի քաղաքական դաշտում բաց է մնում ազգային դեմոկրատական կամ սոցիալիստական ուժերի տեղը: «Քաղաքական ղեկավարությունը՝ առողջ մասը, պետք է գիտակցի, որ խամաճիկներով, օլիգարխներով  կամ շնիկ կուսակցություններով միայն ԱԺ-ն չի կարելի լցնել, ազգային դեմոկրատական ուժը եւս պետք է լինի, եթե չլինի իհարկե սոցիալիստական թեւը, սա կհավասարակշռի քաղաքականությունը»: Քաղաքագետը Ծառուկյանի վերադարձը դրական է գնահատում, քանի որ Հայաստանում քաղաքական օլիգոպոլիաներ են առաջանում, սակայն դրականն այն է, որ մեկ կուսակցության գերիշխանություն չի լինի: Շիրինյանի կարծիքով՝ ներքաղաքական կյանքի վրա կարող է ազդել նաեւ ԱՄՆ նոր նախագահը: «Աշխարհը չի կարողանում կանխատեսել , թե Թրամփն ինչ ծրագրերով է գալու: Եթե Թրամփը համաձայնի Ուկրաինայի, Այսրկովկասի ռուսական ազդեցության գոտու վերադարձին, ապա Հայաստանում կոռուպցիայի հավերժության եւ արտագաղթից բացի, ուրիշ ոչնչի հույս չենք ունենա»: Հայաստանի նկատմամբ՝ ԱՄՆ-ը՝ 1920 թ-ից Վուդրո Վիլսոնի իրավական վճռով հանձնառություն ունի, եւ վատթարագույն ավանդույթ կդառնա, եթե երկրորդ անգամ Ամերիկան Հայաստանին լքի: