Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի ապստամբությունը կարող է դիվիզիաների ապստամբության վերածվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
6d5022a58b995fbeba5e9112dc1f1ecb

«Սասնա ծռերի սահմանափակ ապստամբությունը կարող է գնդերի եւ դիվիզիաների ապստամբության վերածվել: Հայրենիքը ոչ ոք չի կարող հենց այնպես տալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանի՝ տարածքների հանձման վերաբերյալ հայտարարություններին: Նրա խոսքերով, մենք ունենք երիտասարդ սերունդ, որը կկռվի՝ որքան կարող է, ինչպես Սարդարապատում, երբ կռվում էին, թեեւ որեւէ հույս չկար հաղթելու: «Ադրբեջանը, եթե ռազմական ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվի, կշարունակի վարել Հայաստանի հյուծման քաղաքականություն: Այսինքն, ինչ Ադրբեջանի քաղաքական-ռազմական ուժը չի անի, կանի Հայաստանի օլիգարխիկ կառուցվածքը՝ արտագաղթ, արյունաթափություն: Հետեւաբար առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովուրդը պետք է դիտարկի, ինչպես ապրիլյան պատերազմ, այսինքն՝ թեեւ օրենքը թույլ չի տալիս կաշառք վերցնել, մարդիկ պետք է վերցնեն գումարը եւ դեմ քվեարկեն նրանց՝ ումից վերցրել են», ասաց  Լ. Շիրինյանը: