Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երազողների կենտրոնը ֆինանսական դժվարություններ ունի

Հասարակություն
S3420014

Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն երկու տարի համախմբում է սոցիալական տարբեր խավերի երեխաներին՝ ստեղծելով հավասարության մթնոլորտ։ 2-ամյակն արվեստի կենտրոնը նշում է երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով։ Կենտրոնն ունի նկարչության, քանդակագործության և կերամիկական արվեստի խմբակներ։ «Վճարունակ ծնողների միջոցով գնում ենք խմբակների գործունեությանն անհրաժեշտ իրեր՝ ներկեր, վրձիններ և այլն,- նշում է կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը։-«Մեր կենտրոնը երազողների համար է. երկու տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ կենտրոնը հաջողության կհասնի, իսկ այսօր մենք արդեն ունենք  37 սան, և այս թիվը պիտի հասնի հարյուրների»։ Կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի, մեծ է հատկապես տարածքի վարձակալության խնդիրը, որը մինչ օրս լուծվել է մեծահասակների խմբակի անդամների վճարների միջոցով. «Հաշվի առնելով մեր գաղափարախոսությունը և նպատակները՝ մեր երեխաները պարբերաբար հաճախում են մայրաքաղաքի այս կամ այն մշակութային վայրեր, շատ շնորհակալ եմ հատկապես լրագրողներին,որոնք իրենց անդրադարձներով ճանաչելի են դարձնում մեզ»,- անկեղծանում է Մարիամ Մուղդուսյանը։ Կենտրոնում իրենց տաղանդն են զարգացնում նաև հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները, նրանց համար կազմակերպվում են հատուկ պարապմունքներ՝ հոգեբանների, մանկավարժների մասնակցությամբ։ «Պարբերաբար հրավիրում ենք մշակութային կյանքում մեծ հաջողության հասած հայտնի մարդկանց, որոնք էլ վարպետության դասեր են տալիս երեխաներին, ունենք սաներ, որոնք միանշանակ շարունակելու են իրենց ուսումը կերպարվեստի ոլորտում արդեն բուհական մակարդակով, մենք անում ենք ամեն ինչ այդ երեխաներին բուհական կյանքին պատրաստելու համար։ Ի դեպ, կենտրոնի բոլորը աշխատակիցներն աշխատում են անվճար հիմունքներով։ s3420015 s3420025