Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՂԻԿՆ ԸՆԿԵԼ Է ՓՈՍԸ

Մարզեր

Գյումրիի Աղյուսի թաղամասում արձանագրվել է հերթական փլուզման դեպքը։ Այս անգամ փլվել է ոչ թե բնակարան ու շենք, այլ գետինը։ Թաղամասի բնակչուհի Ծաղիկ Խաչատրյանը մեկ ակնթարթում հայտնվել է 2.5 մետր շառավղով խոր փոսի մեջ։ Մութ փոսում Ծաղիկը ձեռքերով փորձել է փորել պատերն ու մագլցել դեպի վեր եւ հայտնվել է թունելի մեջ։

Աղյուսի թաղամասի ստորգետնյա հատվածով անցնող թունելը տարիների պատմություն ունի եւ սկսել է փլուզվել մի քանի տարի առաջ

Հարեւանները լվացքի պարանի օգնությամբ Ծաղիկին փոսից վերեւ են հանել։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բնակիչներին խորհուրդ են տվել փլուզված տարածքից տեղափոխվել ավելի ապահով վայր:

Արմենուհի Մինասյան

Գյումրի