Վիգեն Սարգսյանը Արամ Մանուկյանին հաջողություն մաղթեց ընտրություններում (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի առաջարկի առնչությամբ՝ 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած երիտասարդների ժամկետը վերանայել ու հնարավորություն տալ Նոր տարին ՀՀ-ում անցկացնել, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ կփորձեն քննարկել հարցը: Արամ Մանուկյանը նշեց, որ իր հարցը վերաբերում է դեմոգրաֆիկ խնդիրներին. «Ու այդ երիտասարդները պոտենցիալ ծնող են, պոտենցիալ հայր են, չմոռանանք սա»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ համաներում կլինի՞, թե ոչ: Համաներման մասին հարցին Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ ասելով. «Պարոն Մանուկյան, դուք պատգամավորական մեծ փորձ ունեք ու պետք է հասկանաք, թե ինչպես է համաներման գործընթացը լինում. դրա նախապես հայտարարումը ոչ լեգիտիմ պրակտիկա կլիներ: Ես հասկանում եմ, որ այս հարցի մասին խոսելը շահավետ է՝ ձայներ ստանալու համար: Հասկանում եմ ձեզ, հարգում եմ ձեր հարցի իրավունքը, ու հաջողություն ձեզ՝ առաջիկա ընտրություններին»: