Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հերոսին պարտադրանքով չեն հարգում. այստեղ է կոնցեպտուալ սխալը» (տեսանյութ)

Քաղաքականություն
azh-3

Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացրած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ այս փաթեթով ներմուծվում է մի թարս համակարգ, որը վատ հետեւանքներ է ունենալու: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ անդրադարձավ Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, թե համաներման մասին հարցը բարձրացնելիս պատգամավորը նպատակ է ունեցել առաջիկա ընտրություններին ձայն հավաքել. «Պարոն Սարգսյան, ինչի մեջ ուզում եք, կարող եք մեղադրել ինձ, սակայն ոչ երբեք պոպուլիզմի մեջ»: Անդրադառնալով քննարկվող փաթեթին՝ նա նշեց, որ այստեղ խնդիրը հարկ կամ վարկը չէ. «Մենք ընդամենն ասում ենք՝ քաղաքացու վրա չդնենք լրացուցիչ ֆինանսական բեռ. դա պետության մոնոպոլ գործառույթն է: Քաղաքացուն հնարավորություն տվեք, որ, օրինակ, հարյուր հազար դրամով իր ցանկությունը արտահայտի կամավոր: Հերոսին հարգել պարտադրանքով չեն անում, այստեղ է  կոնցեպտուալ սխալը»: