Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում նորից տապալվեց ավագանու նիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
vanadzor

Այսօր քվորումի բացակայության պատճառով Վանաձորում նորից չկայացավ ավանագու նիստը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել՝ Վանաձորում հրդեհի հետևանքով տուժած անօթևանների խնդրի առնչությամբ: Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին տապալվեց Վանաձորի քաղաքապետի հրավիրած մեկ այլ արտահերթ նիստ՝ դարձյալ  քվորում չլինելու պատճառով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նախապես հայտարարել էր, որ Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելով՝ կբացահայտեն քաղաքապետի ընտրություններում կոալիցիոն հուշագրի համաձայն չքվեարկած քաղաքական ուժերին: Սրդյո՞ք փակ-գաղտնի քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրած ավագանու անդամները  նիստերում ևս կօգնեն  ՀՀԿ խմբակցությանը՝ քվորումի ապահովման հարցում, թե՞ կնախընտրեն գաղտնի մնալ ու տապալել նիստերը: Այսօր ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստ Մարուքյանը թեմայի շուրջ ասուլիս է տվել։ Ստորև՝ տեսանյութերը