Մեր օլիգարխիան գիտական ուսումնասիրության կարիք ունի. քաղաքագետ (տեսանյութ)
ՀՀ-ում գոյություն ունեցող օլիգարխիան ունի գիտական ուսումնասիրության կարիք. այսօր «Կովկաս ինստիտուտում» կայացած «Պատերազմ, բիզնես և քաղաքականություն» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակներից Սերգեյ Մինասյանը. «Պետական բյուրոկրատիայի տնտեսական և քաղաքական էլիտաները շատ հաճախ կուտակում են քաղաքական ուժ, գալիս են իշխանության և սկսում կառավարել երկիրը։ Մեր ուսումնասիրության մեջ նշել ենք, թե որոնք են օլիգարխիայի ձևավորման և զարգացման պատճառները»։ Գրքի համահեղինակներն են Ալեքսանդր Իսկանդարյանը, Հրանտ Միքայելյանը։ Գիրքն առայժմ միայն անգլերեն տարբերակով է, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այն առաջիկայում կթարգմանվի նաև ռուսերեն։ Այստեղ փորձ է արվել ներկայացնել ՀՀ-ի զարգացումը հետխորհրդային շրջանում։ Ըստ հեղինակների,պատերազմը,բիզնեսն ու քաղաքական գործընթացները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակակից Հայաստանի էլիտաների զարգացման և կայացման վրա։ Գրքում ներառված են 50-ից ավելի հարցազրույցներ տարբեր ոլորտների մասնագետների,պաշտոնյաների հետ։