Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ում չեն կարծում, թե Սեյրան Օհանյանն իրենց կընդդիմանա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ce19769f5798ab7d473bbaddde95f239

ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Հակոբ Հակոբյանին անհասկանալի է Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցությունը Ազգային Ժողովի ընտրությունների շրջանակներում իշխանության վերադառնալու մասով. «Ընչի Վարդան Օսկանյանը իշխանությունից դու՞րս է եղել, Վարդան Օսկանյանը երկար տարի արտգործնախարար էր, Սեյրան Օհանյանը երկար տարի պաշտպանության նախարար էր»: Հանրապետական պատգամավորը ոչ մի կերպ համաձայն չէ, որ այս մարդիկ հատկապես ընդդիմության դիրքերից պայքարելու են Հանրապետականից շատ ձայներ խլելու համար՝ իրենք իրենց համար են մասնակցում. «Ցանկացած կուսակցություն, որը մասնակցում է ընտրության, նա չի մասնակցում որեւէ մեկին հեռացնելու, նա մասնակցում է Ազգային ժողովում իր տեղն ունենալու համար»: Պաշտպանության նախարարի՝ ընդդիմության դիրքերից հանդես գալը խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հեռու գնացող եզրակացություններ անելու առիթ չի տալիս. «Սահմանադրությունը 18 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս, արդեն ինքը քաղաքացի ա, կարա մասնակցի»: 18 տարին լրացած այդ քաղաքացին ընդամենը երկու ամիս առաջ պաշտպանության նախարար էր: Նա նաեւ Արցախի հերոս է, որը կարծես թե այլեւս հանրապետականների հետ չէ. «Բազում Արցախի հերոսներ եղել են, կան ու դեռ կլինեն, որոնք Հանրապետակա... Պարտադիր չէ, որ Հանր... Հանրապետականը ժողովրդավարական բարեփոխումները չենք նախաձեռնել նրա համար, որ բոլորը դառնան Հանրապետական»: Գագիկ Մելիքյանը սպասում է, որ պարոն Օհանյանը կհայտարարի՝ մասնակցե՞լ, ընտրություններին, թե՞ չմասնակցել: Բայց հազիվ թե իր մասնակցությամբ Սեյրան Օհանյանը Հանրապետականի դեմ դուրս գա։ Երեկ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ եւ նկատել, որ իր, Օհանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունն ընտրություններում բավականին լավ դաշինք կլինի: Դաշինքում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության փաստից Գագիկ Մելիքյանը ծաղրանքով նկատում է, թե ինչքան տագնապեցնող դաշինք է ձեւավորվում. «Միգուցե նաեւ աղոթենք»: Հանրապետականն, ի դեպ, չի էլ փորձել Սեյրան Օհանյանին առաջարկել հանդես գալ Հանրապետականի ցուցակով. «Միգուցե ինքը առաջարկի»: Ի դեպ, խմբակցության քարտուղարը չի կարծում, թե Սեյրան Օհանյանը նեղացած է հեռացել Հանրապետականից եւ Սերժ Սարգսյանից: