Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոքր Մհերը» կմիավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Vigen-Sargsyan

«Փոքր Մհեր» կրթահամալիրում սկսված ուսումնասիրությունները պետք է երեք օրվա ընթացքում ավարտել, ամփոփել ու ներկայացնել առաջարկներ: Վարչապետ Կարեն Կարապետյանը այսպիսի հանձնարարական  տվեց կրթության եւ պաշտպանության նախարարներին: «Ժամկետները նորմա՞լ են»,- հետաքրքրվեց վարչապետը: Ի պատասխան Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Արդեն աշխատանքները կատարվում են, գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ եւ միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ»,- ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները պահանջում էին իրենց տնօրենի հրաժարականը։ Սաները հայտարարել էին, որ տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն իրենց, այլեւ սպաների նկատմամբ: Կրթահամալիրում առկա խնդիրների վերաբերյալ ծառայողական քննություն էր նշանակվել: