A
A
«Եթե դատավորը կաշառքով զբաղվեր, այսօր վարձով չէր ապրի» (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս ապահին մեկնարկել է դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. այդ գործով անցնում է նաև փաստաբան Էլզա Զաքարյանը։ Ըստ գործի նյութերի՝ հենց նա է միջնորդ եղել կաշառք ստանալու հարցում։ Դատավոր Իշխան Բարսեղյանի մորեղբայրը՝ Ժորա Սարբազյանը, կարծիք հայտնեց, որ դատավորը չէր կարող կաշառք վերցնել, և եթե նման գործով զբաղվեր, ապա այսօր վարձով չէր ապրի. «Այս ամենի հետևում կանգնած է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը»։