Կան փակ ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց ու բուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհիին բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատար ավտոմեքենաներից: