Արմեն Մարտիրոսյանն ինքնաբացարկ է հայտնել (տեսանյութ)
Կառավարության նիստերի դահլիճում այսօր ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարին մասնակից, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, թեեւ ներառվել էր ՀԱԿ վարչության կազմում, սակայն ինքաբացարկ է հայտնել. «Կարծում եմ՝ վարչությունից դուրս ես, անկախ լինելով, ավելի մեծ նպաստ կբերեմ այս գործին, այս գաղափարին, ինչը հնչեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում, քան վարչության ներսում: Վարչության անդամը պետք է ենթարկվի վարչության անդամի կանոնակարգին: Կարծում եմ՝ ես մի քիչ ավելի ազատ եմ: Մեծ պատկառանքով եմ վերաբերում մնացած բոլոր անդամներին. դա կարողություն է՝ հանուն կուսակցության լինել զուսպ»: Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական շեշտադրումներին, ապա Արմեն Մարտիրոսյանը նկատեց՝ եւս մեկ անգամ կրկնվեց այն միտքը, որ մեզ պետք է խաղաղություն. «Որպես գործարար՝ ասեմ, որ մեզ պետք են բաց ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մեր երկրի վարկանիշը բարձրացնող հնարավորություններ: Այսօր ՀՀ-ն բազմաթիվ սեւ ցուցակներում է հայտնված: ես իմ բնագավառից ասեմ՝ Վրաստանը Մարկես հրատարակելու իրավունքը գնել է 500 ԱՄՆ դոլարով, ՀՀ-ն՝ ավելի փոքր տպաքանակի համար՝ 3000 դոլարով»: Այս հարցազրույցի պահին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անակնկալ միջամտեց եւ տեսախցիկի առաջ ցույց տվեց իր ելույթների, հրապարակումների գրքույկը՝ նշելով. «Սա ցույց տուր՝ իմ գիրքն է, այսօրվա ելույթս կա մեջը»: Գիրքը տպագրել է «Անտարեսը»։