Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի ազդեցությունը ընդգծելու տեսանկյունից տարբերություն չեմ տեսնում Տեր-Պետրոսյանի եւ Ալիեւի միջեւ . Առավոտ

Քաղաքականություն
styopa

«Տեքստը անշուշտ կիրթ, պատմական անցքերին տիրապետող մարդու խոսք էր, որը կարող է մոլորության մեջ գցել ուղերձների առումով, բայց համենայն դեպս, ոչ նրանց, ովքեր հրաշալի տեղյակ են կամ այս տարիների ընթացքում հետեւում են զարգացումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ այն, ինչ իշխանությունն է անում ազգ-բանակ գաղափարի հետ որեւէ համակրանք չի ձեւավորում, որովհետեւ 1000 դրամ մուրալը ազգ-բանակ գաղափարի տարր չի կարող լինել. «Բայց եթե ուշադրություն դարձնենք այն երեք օրինակներին, որ ինքը բերում է ու ամեն գնով փաստարկում է, որ Հայաստանը չպիտի լինի ասենք Շվեյցարիայի կամ Իսրայելի մոդելի: Ամեն գնով փորձել ապացուցել, որ Հայաստանի պաշտպանական լուրջ համակարգ պետք չէ, որ Հայաստանը այդպիսի թշնամական միջավայրում չէ ինչպես Իսրայելը կամ Շվեյցարիան 200 տարի առաջ, կներե՛ք, առնվազն ծիծաղաշարժ է, որովհետեւ վտանգի ուժգնությունը չի կարող միայն թշնամիների քանակի հետ կապ ունենալ, որովհետեւ կարող ես ունենալ մեկ թշնամի, բայց մեծագույն հնարավորություններով թշնամի: Տարակուսելի է, որ Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անում էր ապացուցելու համար, որ Հայաստանին լուրջ պաշտպանական գաղափար պետք չէ, որը իսկապես հանրության եւ անգամ աշխարհասփյուռ հայության մասնակցությունը կարեւոր լինի: Հույսը դնել խաղաղություն մուրալու վրա եւ անվանել դա արժանապատվություն եւ 18 տարի հետո էլ Ղարաբաղը ներկայացնել ազգի դժբախտությունների պատճառ, հետեւաբար՝ այդ խնդրի լուծումը կապել օր առաջ Հայաստանի զարգացման, Ղարաբաղի զարգացման հետ եւ խոսել տարածքներ հանձնելու մասին մի հարեւանին, որն արդեն բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով ապացուցել է, որ ինքը վստահելի չէ, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, որ ինքը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ղարաբաղին: Կներե՛ք, ուղղակի մի եզրակացության տեղ է թողնում, որ ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանը վերին աստիճանի ցավագին է տանում, որ ինքը ինչ-որ տեղ քաղաքական արենայից հեռացավ Ղարաբաղին դավաճանելու մեղադրանքով: Թերեւս մի բան, ինչը նա պետք է դրական համարեր, որովհետեւ ինքը Ղարաբաղի խնդրով էր եկել իշխանության, «Ղարաբաղը մերն է» շարժման կարգախոսի տակ, հետեւաբար՝ ցանկացած ոտնձգություն կամ խաղաղություն մուրալու, կապիտուլյացիա մուրալու որեւէ դրսեւորումը բերելու էր նաեւ այդ պիտակավորմանը: Եվ հետեւաբար՝ գիտակցելով, որ ինքը պատմության մեջ մնում է որպես այդպիսին, փորձ է անում ամեն գնով ներկայացնել իբրեւ 18 տարի ժամանակ կորցնելով մենք կանգնած ենք այն նույն առաջարկի առաջ, որը կարող էր ընդունվել 1998 թվականին, եւ մենք այժմ մեկ այլ ծաղկուն երկիր կլինեինք, ինչպես ինքն է ներկայացնում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/17/838481/