«2017-ին բռնատիրությունը Թուրքիայում կխորանա» (տեսանյութ)
«Միայն այս տարի Թուրքիայում իրականացվել է 15 ահաբեկչական գործողություն: Սա աննախադեպ ցուցանիշ է և ռիսկային՝ Թուրքիայի անվտանգության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքով՝ 2017 թվականը Թուրքիայի համար նույնպես լարված է լինելու. «Կարծում եմ՝ այդ ահաբեկչությունները կշարունակվեն նաև 2017 թվականին՝ Քրդական բանվորական կուսակցության, ինչու չէ՝ նաև Իսլամական պետության տարբեր բջիջների կողմից: Մյուս խնդիրը, որի առջև Թուրքիան կկանգնի գալիք տարի, թուրք-ամերիկյան հարաբերություններն են, որոնք այժմ ճգնաժամային փուլում են: Եթե ռուս-թուրքական հարաբերություններում տիրող ճգնաժամն այս տարի ցրվեց, ապա նույնը չի կարելի ասել ռուս-ամերիկյան, ինչպես նաև՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին»: Թուրքագետն առանձացրեց նաև Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, որոնք նույնպես կարևոր են. «Հատկապես սահմանադրական փոփոխությունները, որոնք երկիրը տանում են դեպի նախագահական համակարգ: Այդ կերպ բռնատիրությունը Թուրքիայում ավելի կխորանա, սա նշանակում է Էրդողանի դիքերի ուժեղացում և գործողությունների անսահմանափակություն»: