Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԴԵՀ ՏՆԱԿՈՒՄ

Մարզեր

Այսօր կեսօրին Գյումրիի Վարդբաղ թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով հիմնովին այրվել է Կարապետյանների ընտանիքին պատկանող 203- 074 տնակը։

Հրդեհը բռնկվել է տանտիկնոջ մեղքով։ Գոհար Կարապետյանը գազօջախի վրա յուղ է տաքացրել՝ ճաշ պատրաստելու նպատակով։ Գազօջախին շատ արագ բոց է բռնկվել, որը տարածվել է նաեւ գազի բալոնի վրա։ Գոհար Կարապետյանը սկզբում փորձել էր ինքնուրույն կանխել բռնկվող հրդեհը: Հետո, վախենալով հնարավոր պայթյունից, լքել էր տնակը: Տարիների ընթացքում ֆիզիկապես ու բարոյապես մաշված տնակն անմիջապես վերածվել էր թեժ խարույկի.

Գազի բալոնի տեխնիկական վիճակի մասին Կարապետյանները ոչինչ չկարողացան ասել։ Միայն նշեցին, որ լիցքավորման ժամանակ նկատողություններ չեն եղել:

11 անձից բաղկացած այս ընտանիքը հավանաբար որոշ ժամանակ կապաստանի հարեւան-բարեկամների տներում։ Ընտանիքն ունի անօթեւանի կարգավիճակ եւ հաշվառված է բնակարանի ստացման հերթացուցակի 7-րդ կետում։

«Ցայգ» հեռուստաընկերություն, Գյումրի