Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2020թ. եւ 2025թ. կլինեն պիկային՝ պետական պարտքի սպասարկման առումով

Քաղաքականություն
aram-manukyan-1

«Կառավարության եւ զարգացման ֆրանսիական գործակալության» միջեւ ստորագրված միջազգային համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին,  նշեց. «Դուք բյուջե՞ եք ուզում այսպիսով հավաքել ու դրա համար հարյուր միլիոնի պակաս ունե՞ք: Կասե՞ք՝ ձեր ու նախորդ նախարարի մեկ ֆինանսական տարբերություն, ո՞րն է նոր նախարարի մոտեցումը խնդիրների լուծման համար: Եթե այս վարկային համաձայնագրերը ընդունվեն, որքա՞ն է  կազմելու եկող տարի մեր սպասարկման գումարը, ու նաեւ՝ սպասարկման ամենաբարձր ցուացնիշը ո՞ր թվականին է լինելու»։

Արմեն Հայրապետյանը նշեց, որ որեւէ դեֆոլտի խնդիր չկա. «Ֆինանսների կառավարման տեսնակյունից միջոցներ են կուտակվում մեր կայունացման հաշվի վրա՝ այդ ռիսկերը չեզոքացնելու համար: Եթե տեսականորեն ընդունենք, որ այս վարկերը չեն վավերացվում, ապա կառավարությունն ունի երկու ճանապարհ՝ ներքին պարտատոմսերի շուկայից ներգրավել այդ միջոցները, սակայն դա բավականին թանկ է արժենալու՝ տասներկու տոկոս: Մյուսը՝ գնալ ու եվրոբոնդեր թողարկել, մինչդեռ այս վարկերը կազմելու են ընդամենը երկուս ու կես տոկոս: Եթե համեմատենք եվրոբոնդերի հետ, ապա կաստացվի հինգ տոկոսով ավելի էժան ենք ներգրավում այս վարկերը, քան եվրոբոնդերի ճանապարհով: Այս դեպքում կսրվի հարցը, դա կարժենա ութ-տասը միլիոն դոլար՝ յուրաքնչյուր տարվա համար: Այս վարկերը մեր հնարավորությունների ամենաէժան տարբերակն են»:  

Անդրադառնալով Ֆինանանսների ներկա եւ նախկին նախարարության մոտեցումների տարբերությանը՝ պարոն Հայրապետյանը նշեց, որ իրենց նախարարության մոտեցումները փոխվում են այնքանով, որքանով կառավարության նպատակադրումներն են փոխվում. «Նոր կառավարության մոտեցումներն են՝ հարկային թափանցիկություն, զգուշավոր պարտքային քաղաքականություն: Ինչ վերաբերում է պետական պարտքի սպասարկումներին, ապա դրանց թիվն իսկապես բավականին բարձր է՝ իննսուն-հարյուր միլիարդ դրամ, որը կազմում է մեր բյուջեի ծախսերի ինը տոկոսը»:

Արամ Մանուկյանը հստակեցնող հարց տվեց. «2020թ., երբ պարտքի սպասարկմանը տոկոսները կլինեն բարձրագույն՝ մոտ ինը հարյուր միլիոն դոլար, ուզում եմ իմանալ՝ իմ ասածը ճի՞շտ է, թե ոչ»: Արմեն Հայրապետյանը նշեց, որ մայր գումարների վերադարձի համար ունենք երկու պիկային տարի՝ 2020թ. եւ 2025թ. «Այո, սպասարկման գումարները կլինեն մոտավորապես այդքան, որը պայմանավորված կլինի եվրոբոնդերի ներգրավմամբ»: