Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԱՓՈՍՈՒՄ ԵՐԵԽԱ Է ԽԵՂԴՎԵԼ

Մարզեր

Գյումրիի Մուշ 2-ից Մուշ1 թաղամասը տանող ճանապարհահատվածի 2 մետրանոց ջրափոսում խեղդվել է տասնմեկամյա Ամրաստամ Ռաֆիկի Միքայելյանը։ Փրկարարական ծառայության ջոկատին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։ Երեխան ջրի մեջ մնացել է 2-3 ժամ։

Ըստ ականատեսների, երեխայի հետեւից շուն է վազել, վերջինս վախից արագ վազել է, սահել ցեխաթմբի վրա եւ ընկել է ջրափոսը: Նրա տասնամյա ընկերը՝ Վաչագանը չի կարողացել օգնել եւ վազել է մինչեւ Անի թաղամաս՝ ընկերոջ ծնողներին տեղեկացնելու համար:

3- 4 ժամ անց օգնության հասած մարդիկ առու են փորել, բավականին ջուր են բաց թողել եւ հետո միայն գտել երեխայի դիակը ջրափոսի հատակից։

Ըստ ծնողների, տղան բավական ժամանակ տնից բացակայել է: Ասել է, թե բակում խաղում է, սակայն ընկերոջ հետ հասել է մինչեւ Մուշ թաղամասի այդ անմարդաբնակ հատվածը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԻՆԱՍՅԱՆ

ԳՅՈՒՄՐԻ