Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճամբարակցիների ռոքֆոր պանիրը՝ տոնավաճառներում

Քաղաքականություն
panir2

Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներներում արդեն իրացվել է շուրջ 500 կգ ռոքֆոր տեսակի պանիր: Հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներներում հատկացրել է հատուկ տաղավարներ ճամբարակցիներին` մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթ» ընկերության կողմից տրամադրված ռոքֆոր տեսակի պանրի իրացմանն աջակցելու նպատակով: Վաճառքն իրականացվելու է դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը` շուկայականից անհամեմատ մատչելի գներով: Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ»-ի սնանկացումից հետո չի վճարվել ճամբարակցիների աշխատավարձերը, և իրացնելով պանիրը՝ կարող ենք օգնել նրանց՝ ստանալ հասանելիք գումարը։ Լրացուցիչ հարցերի և պատվերների դեպքում զանգահարել 055 353587 հեռախոսահամարով: