Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային արխիվում կրճատումներ են լինելու (տեսանյութ)

Քաղաքականություն
arxiv

«Ազգային արխիվն այս տարի երկու ձեռբքերում ունի՝ փաստաթղթերի թվայնացում և շենքի վերանորոգում»,- ասում է  արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Նրա խոսքով՝ արխիվը շատ անելիքներ ունի հատկապես 2017 և 2018 թվականներին. «Մեր արխիվում ընդգրկելու ենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի փաստաթղթերը, որը, գիտեք, 17-18 թթ.ին եղել է Անդրկովկասի կենտրոնը, և, բնականաբար, Ռուսաստանի։ Միասին շատ կարևոր գործ ենք անելու հաջորդ երկու տարում» ,-ասաց նա։ Պարոն Վիրաբյանը նշեց նաև, որ հաջորդ տարի լրանում է ստալինյան բռնաճնշումների 80 տարին, և այդ կապակցությամբ Ազգային արխիվի կայքում տեղադրվելու են այն քաղաքացիների, մտավորականների, գործիչների տվյալները, ովքեր 1921-1957 թթ. բռնաճնշումների են ենթարկվել իրենց քաղաքական հայացքների համար։ Նախորդ տարի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Վիրաբյանը դժգոհել էր արխիվի աշխատակիցների ծանր աշխատավարձից։ « Ա1+» -ը հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի աշխատավարձերի բարձրացում եղե՞լ է. «Ցավոք ոչ, բայց մենք մեր միջոցներով փորձում ենք հարցերը լուծել։  Օրինակ՝ այսօր հրաման եմ ստորագրել գրեթե բոլորին իրենց աշխատավարձի չափով պարգևատրումներ տալու մասին,  բայց հաջորդ տարի հաստիքների կրճատում է մեզ մոտ լինելու՝ 10-15 տոկոսով» ։