Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ-ում պարզաբանել են Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքը

Քաղաքականություն
unnamed-43

Խորհրդարանի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքայինխորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների,նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում առկա օրինագծերը և պարզաբանվել՝ ԱԺ լիագումար նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման ընթացակարգը: Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդում է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդգումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին: