Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ղեկավարությանը. Շարմազանով (տեսանյութ)
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին իրականացված դիվերսիոն գործողության ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բորդյուժան լավ էլ հստակ արտահայտվել է «Հայաստանը համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է խիստագույնս դատապարտի Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ակնկալում է շատ խիստ գնահատականներ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, որովհետև, ի վերջո, Ադրբեջանն այդպես է պատասխանում Սանկտ- Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովներում ընդունված սկզբունքներին ու պայմանավրվածություններին»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքը` համապատասխան հայտարարության տեսքով, պետք է լինի առնվազն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը համապատասխան խստությամբ ու հասցեականությամբ: Մանրամասները տեսանյութում.