Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատ կառուցելու Թուրքիայի մտադրությունն ուղղված չէ Հայաստանի դեմ»

Քաղաքականություն
xudaverdyan

Թուրքիայի մտադրությունը` Սիրիայի, Իրանի եւ ՀՀ-ի հետ սահմանները զատել բետոնե պատով, դեռ ճշտման փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Թուրքիան գտնվում է Ասիա-Եվրոպա հատման կետում, «տառապում» է մաքսանենգությունից եւ ահաբեկչական հարձակումներից: Պատ կառուցելու մտադրությունը կարող է այդ տրամաբանության մեջ մտնել: «ՀՀ-ի հետ տնտեսական որեւէ կապ չկա եւ հայ-թուրքական սահմանին պատ կառուցելը կարելի է դիտարկել թուրք-իրանական սահմանին պատ կառուցելու մտադրության շարունակություն, ոչ թե ՀՀ-ի դեմ ուղղված ինչ-որ քայլ»: Ըստ նրա ՝ առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկար տեսանելի չէ: Անդրադառնալով 2016 թ-ին Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակին՝ թուրքագետը նշեց, որ անցած տարին այդ երկրի համար այնքան ծանր տարի էր, որ 2017 թ-ին մեղմացումներ չեն ակնկալվում: Ըստ նրա՝ թուրք-քրդական հարցում ծանրագույն տարի էր, քանի որ 200-ից ավելի թուրք զինվորներ են զոհվել Դիարբեքիրում: Սրվում են նաեւ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ։ Փոխարենը բարելավում է նկատվում Թուրքիա-ՌԴ հարաբերություններում: «Չնայած ռուս դեսպանի սպանությանը, ռուսական կողմը նշեց, որ ռուս-թուրք հարաբերությունները դրանից չեն տուժելու»: