Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ծրագրից գոհ են

Քաղաքականություն
spyurqi-poxnax

2017 թ-ը Սփյուռքի նախարարությունը հայտարարել է Արցախի տարի: Նախորդ տարվանից մեկնարկած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման  ընթացքից Սփյուռքի նախարարի  տեղակալ Սերժ Սրապիոնյանը գոհ է: Նրա խոսքերով՝ շարժումը արդարացրել է իրեն: Իսկ տրամադրվող գումարներն էլ ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին: «Էլեկտրոնային ինժեներիայի մասնագետները ստեղծեցին սարք, որն այսօր արդեն բավականին մեծ տարածությամբ սահմանի վրա տեղադրված է: Անհամեմատ մեծ չափով օգնում է մեր զինվորներին՝ հետեւելու հակառակորդի տեղաշարժերին սահմանից այն կողմ կամ սահմանամերձ շրջաններին:  Այդ ծրագիրը արդեն լինելու է շարունակական, ընդլայնվելու է:  Այդ դրամական միջոցների մի զգալի մասը կուղղվի դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքերով՝ նախարարությունը նաեւ ուղղորդում է մարդկանց, թե ինչ օգնություն կարելի է տրամադրել: Իսկ  Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի անմիջական ղեկավարությամբ 25 տոննա հումանիտար բեռ  է  հավաքվել՝ սնունդ, տաք հագուստ, գրենական պիտույքներ են եւ այլն, որն այսօր արդեն կհասնի Արցախ: Այս ծրագրով նախարարությունը ցանկանում է ցույց տալ նաեւ, որ Արցախը միայնակ չէ: