Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրիում սառել են խողովակները. meghrinews

Մարզեր
mexri

Արդեն մեկ ամիս է Մեղրիում անգամ ցերեկային ժամերին ջերմաստիճանը 0-ից չի բարձրանում: Այս մասին  տեղեկացնում է meghrinews.com-ը։ Սառնամանիքը որոշակի խնդիրներ է  առաջացրել մեղրեցիների համար. սառել են  խմելու ջրի խողովակները։ Մեղրիում ջրատար խողովակների մի մասը գետնի  վրայով են անցնում՝ քաղաքի ռելեֆի առաձնահատկությամբ պայմանավորված։ 2016 թվականի ամռանը շահագործման է  հանձնվել  նոր ջրատարը ։  Սեփական տների դիրքերն  հիմնականում այնպիսին են, որ ոչ մի կերպ հնարավոր չի եղել մայր ջրատարից  խողովակներն անց կացնել հողի տակով: Բնակիչները 10 – 15 օր է խողովակների սառելու պատճառով ստիպված ջուր են կրում։