A
A
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորին չէին բերել դատարան (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին այսօր դատարան չէին բերել՝ առողջական խնդիրների պատճառով։ Հիշեցնենք, նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ ՔԿՀ-ից գրություն էր ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով նրան չեն ներկայացրել դատարան։ Այսօրվա դատական նիստն ըստ էության չկայացավ։ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի համար եւս անսպասելի էր նրան դատարան չբերելը։ Պաշտպանը միաժամանակ տեղեկացրեց, որ դատավորին ձերբակալելիս բռնություն է կիրառվել նրա նկատմամբ, և առողջական խնդիրներն առաջացել են հենց այդ օրվանից, մասնավորապես վնասվել է նաև ատամնաշարը։ Հերթական դատական նիստը՝ փետրվարի 3-ին։