Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանից ստուգողական այցեր են կատարում գիշերային ակումբներ (տեսանյութ)

Հասարակություն
davit-ohanyna

Վերնիսաժի բարեկարգման համար ներդրվել է 110 մլն դրամ: Այսօր հայտնել է Երեւանի Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, միաժամանակ ավելացնելով, որ այնտեղ տաղավար ունեցողներից որեւէ մեկը չի կորցրել իր աշխատանքը:  Նոր տաղավարներ ձեռք բերել առայժմ մարդկանց չի հաջողվում: Փոխքաղաքապետը պարզաբանում է. « Վարձակալի առաջնային խնդիրը եղել է եղած աշխատողներին աշխատանքով ապահովելը, իսկ եթե կունենանք լրացուցիչ տեղեր, նա կտա: Բայց իր առջեւ դրված խնդիրն այսօր 100 տոկոսով կատարված է:  Եթե մարդ կլինի, որ կասի ես կանգնում էի Վերնիսաժում եւ այսօր կասի, որ ես տեղ  չունեմ, թող դիմեն մեզ, բայց նոր տեղերի համար ես առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Դավիթ Օհանյանը: Փոխքաղաքապետն անդրադարձավ նաեւ 31 պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակին  եւ ոլորտի գերակա խնդիրներին՝ ջեռուցման համակարգերի անցկացում, շենքային պայմանների բարելավում: Ձեռքբերումներից մեկը Դավիթ Օհանյանը համարում է բուժհաստատությունների ջեռուցումը, միեւնույն ժամանակ 50 տոկոսով ապահովվել են նոր պատուհանների տեղադրումը: Նա անկեղծացավ՝ նույնիսկ ջեռուցման պայմաններում պոլիկլինիկաները տաք չէին լինում, քանի որ պատուհանները հին էին, եւ ցուրտը ներս էր մտնում: Ըստ փոխքաղաքապետի՝ 22 պոլիկլինիկաներին հիվանդությունների վաղ շրջանում ախտորոշման եւ  բուժման համար  բյուջեի միջոցներով 143 անուն սարքավորումներ են տրամադրվել, ինչի շնորհիվ էլ  2 տոկոսով աճել է  էլ պոլիկլինիկաներում գրանցված քաղաքացիների թիվը: Անդրադառնալով անչափահասներին վաճառվող ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքին՝ Դավիթ Օհանյանը նշեց, որ վերահսկողություն է սահմանված: Նույն հսկողությունը գործում է նաեւ գիշերային ակումբներ հաճախող անչափահասների համար:   Սակայն դեռ օրենք ընդունված չէ եւ ամեն ինչ կախված է տվյալ ակումբի տնօրինության կամքից: «Հիմա մշակվում է նոր օրենք եւ այդ օրենքի շրջանակներում մենք կկարողանանք կանոնակարգենք ամբողջությամբ»,- ասաց Դավիթ Օհանյանը: Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները եւս այցելում են գիշերային ակումբներ, սակայն անչափահասների չեն հանդիպել: