Ցավակցական նամակ. Իտալիայում փրկարար ուղղաթիռ է կործանվել
Իտալիայի Հանրապետության լեռներում տեղի ունեցած ձնահյուսի և փրկարար ծառայության կործանված ուղղաթիռի հետևանքով զոհերի և կորուստների կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլիին. նամակում մասնավորապես ասվում է. Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում տեղի ունեցած ձնահյուսի և փրկարար ծառայության կործանված ուղղաթիռի դեպքերի կապակցությամբ: Կիսում ենք զոհվածների ընտանքիների և հարազատների խոր վիշտը, հայտնում մեր զորակցությունն ու մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վստահ ենք, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: Խնդրում եմ ևս մեկ անգամ ընդունել մեր խորին ցավակցությունն ու զորակցությունը: Հիշեցնենք, որ հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում գտնվող հյուրանոցը հայտնվել էր ձնահյուսի տակ, զոհվել է 18, անհետ կորած Է համարվում 11 մարդ: Այդ պահին շենքում գտնվող 30 մարդուց փրկվել են 9-ը՝ ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էին եկել հյուրանոցից և նույնպես ողջ մնացել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հունվարի 24-ին Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում կործանվել է Իտալիայի Փրկարար ծառայության ուղղաթիռը, որը մասնակցում էր այդ շրջանում փրկարարական աշխատանքների: Օդանավում եղել է 6 մարդ: