A
A
Բնակարանում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ
Հունվարի 25-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ բնակարանում պայթյուն է տեղի ունեցել։