Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները դաշինքներով են մասնակցում ընտրություններին

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

Փաստաբանները որոշել են դաշինքներով մասնակցել   պալատի խորհրդի առաջիկա ընտրություններին: «Խորհուրդը ունի տասներկու անդամ, խմբերով  ենք գնում  քարոզարշավի,  քանի որ միասնական քարոզչություն իրականացնելը շատ հեշտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց,  խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանը: 12  փաստաբաններ որոշակի գաղափարների շուրջ  ունեն սկզբունքային համաձայնություն՝ դա է փաստաբանական համայնքի միասնականության ամրապնդումը, Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հզորացումը, Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը, , փաստաբանի հեղինակության բարձրացումը, պալատի կառավարման եւ գործունեության թափանցիկությունը, Հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացումը: Խորհրդի 12  թեկնածուներից   8-ը գործող խորհրդի անդամներ են, կան գիտնականներ, միջազգային իրավունքների մասնագետներ: Ի դեպ,  նրանից երկուսը պալատում նաեւ աշխատում են՝  Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը եւ  Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը: Մելանյա Առուստամյանը նշում է՝  Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կախվածություն չունի պալատի նախագահից, եւ պետական բյուջեից է ֆինանսավորվում: Հիշեցնենք, որ   փաստաբանների մյուս խումբն էլ տեւական ժամանակ  բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են, թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, ՓՊ նախագահն առանց մրցույթի աշխատանքի է ընդունել իր բարեկամներին: Կոշտ քննադատության առիթ էին դարձել նաեւ մի խումբ փաստաբանների դեմ հարուցված կարգապահական վարույթները՝ փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համար: Փաստաբաններից շատերը իրենց դեմ հարուցված «անհիմն» կարգապահական վարույթներով նույնիսկ դատարան հասան: Հիմա փաստաբանների մի խումբ փաստաբանությունը, իրենց բնորոշմամբ՝ խայտառակ վիճակից հանելու համար փորձելու է ստեղծել հակակշիռ եւ փրկել պալատի ապագան: Այդ խմբի մեջ է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը:   խորհրդի անդամի թեկնածու Սեդրակ Ասատրյանը հիշեցնում է, որ հենց Ռուբեն Սահակյանի պաշտոնավարման օրոք է անհետացել    97 մլն դրամ եւ  հիմա քրեական գործ է հարուցված: Փետրվարի 11-ին կայանալիք ընտրություններին 39 թեկնածու է առաջադրվել: Փաստաբանները կարող են ընտրել 12-ին: Թեկնածու Կարեն Մեժլումյանը նշում է՝ ընտրվելու դեպքում՝  լինելու են անկախ, գործելու են թափանվցիկ, հարգելու են տարակարծությունը, նպաստելու են փաստաբանության հեղինակության բարձրացմանը: