Քննարկվել է Փոթի-Կավկազ լաստանավային փոխադրումների հարցը
Թբիլիսիում կայացել է «Հաավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես Փոթի-Կավկազ կանոնավոր լաստանավային փոխադրումների ապահովումը, Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպումը: Ընկերությունների ղեկավարներ Սերգեյ Վալկոն և Մամուկա Բախտաձեն որպես հեռանկարային գնահատեցին Իրան-Հայաստան փոխադրումների նախագիծը և համաձայնվեցին համատեղ ջանքերով զարգացնել այն: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: