Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզում Առինջ գյուղում

Հասարակություն
bc2ff02eb797d60c6cf82b80c14bdac1

Հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձևափոխվել է, ինչի հետևանքով թեքվել են նաև պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան պատճառով տան տանիքն ամբողջությամբ ճկվել է (մոտ 80 քմ), ինչի հետևանքով վնասվել են կառուցատարրերը և փլուզվել են հարակից պատերը՝ մասամբ (մոտ 14 քմ): Գյուղապետարանի կողմից կկազմվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար: ԱԻՆ