Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավո՞ր էր փրկել նորածնի կյանքը (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-17-3

Մուրացան հիվանդանոցային համալիրում մահացած նորածինը «Արմավիր» ԲԿ-ից  էր  տեղափոխվել: Մասնագետները վստահեցնում են՝  տրվել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն երեխայի ախտանիշերը  կյանքի հետ անհամատեղելի են եղել: «Կարող ենք ասել մի քանի բան, դա արտահայտված թոքաբորբն է , ցնցումային համախտանիշը, երիկամային ամբավարարությունը եւ ուղեղի հիպոքսիկ, իշեմիկ ախտահարումը, ինչ որ լինում է ծանր ծննդաբերությունների ժամանակ»,- նշեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի «Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի» ղեկավար Հրանտ Կալենտերյանը՝  խոսելով նրա մասին, թե ինչը կարող էր դառնալ երեխայի մահվան պատճառը: Նորածնի մահվան համար   ծնողները մեղադրում են Արմավիր ԲԿ-ի մանկաբարձ- գինեկոլոգ Նշան Գեւորգյանին, որը նախկինում երկու անգամ դատապարտվել է հիվանդների մահվան համար: Կոլեգաները չեն շտապում մեկնաբանել, արդյո՞ք հնրավոր էր փրկել երեխային. «Ես չեմ պատրաստվում դատավորի կամ գուշակի պարտավորություն վերցնել, գուցե հնարավոր էր փրկել, գուցե՝  ոչ, պետք է դրա համար  բոլոր փաստաթղթերն ունենալ, որ ասեմ, թե  ընթացքն ինչպես է եղել,  երբ է վատացել, ոնց է վատացել , ինչ արագությամբ»,- ասում է բժիշկը: Մուրացան հիվանդանոցային համալիրում այսօր  հյուրեր էին եկել,  նրանք դատարկաձեռն չէին:  Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանը որպես նվեր՝  նոր սարքավորումներ ու բժկական գործիքներ էր բերել հիվանդանոցին՝ Շարժայի բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Դեսպանատան հետ , սա  առաջին հմագործակցությունը չէ: Դեսպանի 5 ամյա որդին  իր խնայած գումարները փոխանցել է  այս հիվանդանոցին՝ անապահով երեխաների բուժման համար: «Մենք տարբերություն չենք դնում  ազգերի ու կրոնների միջեւ: Երեխաները մեր ապագան են, հենց այդ պատճառով, մենք հնարավորության սահմաններում փորձեցինք օգնել նրանց: Ծրագիրը դեռ նոր է սկսվում,այն  շարունակական բնույթ է կրելու»,- նշեց Հայաստանում ԱՄԷ դեսպան  Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին: Դեսպանը անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ վիզային ռեժիմի վերացմանը՝  Ընդգծելով՝ այն կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության, առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:   Մանրամասները՝ տեսանյութում