Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 մարդ թունավորվել է շաուրմայից

Կարևոր լուրեր Հասարակություն
1485859757

Օրերս Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել տարածաշրջանի 12 բնակիչ`   «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Լոռու մարզպետարանի մասնագետների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդները կերել են Լոռու մարզի հանրային սննդի միևնույն կազմակերպության պատրաստված  հավի մսով շաուրմա: Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար: