Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համախմբումը» ֆինանսական խնդիրներ չունի. Ա. Մանուկյան

Քաղաքականություն
aregnaz

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հաղորդագրություն է տարածել. Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։ Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։ Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում է՛լ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու–երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։ Հ.Գ.։ Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր (https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/1227716970597890?pnref=story) Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» (https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/1225838377452416?pnref=story) ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։ Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ։