Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորս էլ ցանկանում ենք թռնել կոսմոսները, բայց լույսի արագությանը չենք հասնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-33

Գյումրիին առեւտրատնտեսական գործունեության համար պետք է տրամադրվի հարկային արտոնություններ: «Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ եւ առանձնահատուկ արտոնյալ պայմաններ»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Այս հարցի քննարկմանը Ֆինանսների փոխնախարարը հիշեցրեց, որ հարկերից ամբողջությամբ ազատված են միայն սահմանամերձ համայնքները: «Այնտեղ ազգային անվտանգության հարց էինք կարգավորում, քանի որ սահմանամերձ համայնքների բնակիչները գտնվում են կյանքի ու գույքի մշտական սպառանալիքի տակ, այսինքն՝ նմանեցնել այս երկու օրենսդրական նախաձեռնությունները, իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ»,- ընդգծեց Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Հանձնաժողովի անդամներին  մտահոգում էր՝ ինչո՞ւ պետք է Գյումրիին տալ հարկային արտոնություն, իսկ, օրինակ, Սպիտակ կամ Կապան քաղաքներին՝ ոչ:  «Կլինի շիլափլավ. եթե տալիս ենք արտոնություն, ապա բոլորին պետք է տանք: Լավ ցանկություն է, բոլորս էլ ցանկանում ենք թռնենք, գնանք կոսմոսները, սակայն լույսի արագությանը դեռ ոչ ոք չի հասել: Ցանկությունը լավ է, սակայն այդ մեխանիզմն ինչպե՞ս ենք իրականացնելու»,- նշեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Վարդան Այվազյանը նաեւ նկատեց՝ Հովհաննես Մարգարյանը որեւէ փոփոխություն չի կատարել նախագծում՝ այն  նույնությամբ կրկնում է 8 ամիս առաջ ներկայացրած տարբերակը: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ Գյումրիում աղքատության, գործազրկության դեմ պետք է պայքարել ներդրումներով, հատկապես դա վերաբերում է արտերկրում ապրող գյումրեցի մեծահարուստներին. «Այստեղ քաղաքական որեւէ բան չկա. բոլորդ էլ գիտեք՝ այնտեղ ոչ ընտրվել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ, սակայն մոտավորապես 5 մլն դոլարի ներդրում եմ արել ու դեռեւս չենք ավարտել այդ ծրագիրը»: Հովհաննես Մարգարյանի նախագիծը դրվեց քվեարկության եւ բացասական եզարակացությամբ չներառվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: