Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազպրոմից եկել է ձեր փրկությունը». Գ. Արսենյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8fbb21e8b878fe294774d8084c82fadc

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հրաժարվում է մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակով առաջադրվելու մասին մամուլում տեղ գտած տեղեկությունները. «Ինչը որ մամուլով մինչեւ էսօր հրապարակվել ա, ցանկություններ, ցուցակներ, սկզբնաղբյուրը ես չեմ եղել»: Սակայն պարոն Արսենյանը չի ասի, թե ինքն առանձնապես պահանջված քաղաքական գործիչ չէ. «Բոլոր քաղաքական ուժերից եղել են առաջարկներ»: Իր արձագանքների մասին ինքն առայժմ չի ասի, սպասում է ընտրական ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետին, որպեսզի խոսի փետրվարի 17-ին. «Ես կձեւակերպեմ ամսի 17-ին, որովհետեւ իմ ձեւակերպումը իրա մեջ պլանավորում է նաեւ քաղաքական օրակարգ, եւ քաղաքական պրոբլեմների շարք, ռազ, դվա, տրի, չիտիրի»: Իսկ առայժմ լրատվամիջոցները կարող են գրել իրենց մտքով անցածը, թեկուզ այն, որ այս ընտրություններում ինքը չկա. «Գրեք էտի՝ չեմ մասնակցելու»: Ըստ նրա, լրագրողներին հիմա պետք է հետաքրքրի, թե այս ընտրություններից հետո ինչ փորձանք է գալու Հայաստանի գլխին. «Մեր երկիրը կանգնած ա քյալագների առաջ, 17-ին կասեմ դրա մասին, մի վռազեք»: Առայժմ պատգամավորը փորձում է հասկանալ՝ լավացե՞լ է մեր կյանքը 2016-ի ընթացքում, երբ Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 817 միլիոն դոլարով: Ինքն ամեն ինչ արել է, որ լավ լինի: Սակայն այսօր փրկության նոր հայտատուներ կան. «Էկելա ա, Գազպրոմից էկել ա ձեր փրկությունը, Գազպրոմից էկել ա ձեր փրկության հնարավորությունը»: