Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն չի որոշում, թե որոնք են լինելու ընտրյալ «տեղամասերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
kyh

«ԻԱյՍի» ընկերությունը թույլտվություն ստացավ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու ամփոփումը տեսանկարահանել, և ուղիղ եթերով հեռարձակել հատուկ կայքի միջոցով։ Որոշումն այսօր արտահերթ նիստում ընդունեց ԿԸՀ֊ն։ Ըստ որոշման՝ տեսանկարահանումը կիրականացվի 1500 ընտրատեղամասում։ Տիգրան Մուկուչյանի պնդմամբ՝ իրենք չեն որոշում թե որոնք են լինելու ընտրյալ «տեղամասերը». «Ստեղծված է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանձնաժողով, որը պետք է լուծի այդ հարցը»։ Պարոն Մուկուչյանը նաև նշեց՝ ընտրությունների անցկացման օր այս պահին ապրիլի 2-ն է և իրենք կատարում են իրենց վրա դրված պարտականությունները. «ԿԸՀ֊ն ապաքաղաքական կառույց է։ Որոշումը մենք չենք կայացնում»։ Մանրամասները՝ տեսանյութում