Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դալլաքյանը հանդիպել է Օհանյանի, Ծառուկյանի, Բաբայանի, Աբրահամյանի հետ ու հեռացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
v-dallakyan

«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանն այսօր անդրադարձավ կուսակցության որոշմանը` դադարեցնել մասնակցությունը 2017թ. հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին: Նա մասնավորապես նշեց, որ ուզում է ներկայացնել որոշ նրբերանգներ, որ եղածը միայն համագործակցություն էր, այլ ոչ թե դաշինք. «Հիմնադիր կողմերից երկուսը՝  ՀԴԿ-ն ու 3-րդ հանրապետություն կուսակցությունը դուրս են եկել համաձայնագրից։ Հիմնադիրներից մնացել է միայն Համախմբումը։ Քանի որ եղել են ստվերային ու կուլուարային գործընթացներ, եղել են քայլեր, որոնք չեն ապահովել թափանցիկություն, չի եղել համապատասխան աշխատանքային պլատֆորմ, մենք դադարեցնում ենք մեր համագործակցությունը։ Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նրա հետ մենք ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք չեն իրականացել ու որոնց մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որոշ ժամանակ անց ես կմանրամասնեմ։ Մենք ներկայացրել էինք որոշակի առաջարկություններ, որոնք չեն ընդունվել, որոնք չեն կատարվել Համախմբման կողմից»: Առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Վիկտոր Դալլաքյանը դեռ որոշում չի ընդունել. «Ես ամեն ինչ արել եմ, որ Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան համագործակցությունը կայանա, որը կարող էր լուրջ բեւեռ դառնալ, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներից ես հասկացել եմ, որ նա կողմ է եղել այդ համագործակցությանը, սակայն միջնորդավորված նրան են ներկայացվել ամբիցիոզ, անիրականանալի առաջարկներ, որոնք անհնարին է դարձրել այդ համագործակցությունը։ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական, մտերմիկ, ջերմ հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, որ նա է եղել պառակտման պատճառ, ապա. «Փետրվարի 6-ին մեր գրասենյակ է նա այցելել ու ներկայացրել քննարկման մի ցուցակ։ Ես մերժել եմ նրա առաջարկները, քանի որ այդ ստվերային գործունեություն ծավալելը անընդունելի է։ Համագործակցության դադարեցման պատճառներից մեկը նաեւ հենց դա էր, քանի որ նա գաղտնի լոբինգ էր անում Համախմբան համար։ Այս ցուցակի առաջին տասնյակում էին` Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, էլինար Վարդանյան, Անդրանիկ Թեւանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, այսինքն` 10-ից 7-ը Համախմբան ներկայացուցիչներ էին։ Ես իմ խոսքում նշեցի` թե որ համարում կլինեի ես, դա բացարձակ կարեւոր չէր։ Այս ցուցակով ստացվում է, որ Սեյրան Օհանյանն ընդունում է, որ իր բազան Համախմբում կուսակցությունն է, սա ես համարում եմ քաղաքագիտական առումով սխալ։ Այստեղ անձնավորված մոտեցում չկա։ Ես պատրաստ եմ լինել ցանկացած ցուցակի վերջին համարը, միայն թե լինի քաղաքագիտական պլատֆորմ»: Գագիկ Ծառուկյան դաշինքի հետ Վիկտոր Դալլաքյանը որեւէ խնդիր չունի, եւ այս իրավիճակում ինքը դեռ որոշում չունի։ Նա չպատասխանեց այն հարցին, թե Սամվել Բաբայանի ցուցակում ինքը որ համարն է զբաղեցրել։ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանն այսօր խոսեց նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ իր հարաբերությունների մասին` նշելով, որ նրա հետ ունի անձնական լավ հարաբերություններ. «Չեմ թաքցնի` մի քանի անգամ նրա հետ անձնական հանդիպումներ եղել են, քաղաքական հարցեր քննարկել ենք, սակայն նպատակահարմար չեմ գտնում այդ մասին հրապարակել։ Ես որեւէ կոմպլեքս չունեմ որեւէ մեկի հետ հանդիպել, ես ՀՀ-ում քաղաքական թշնամիներ, հակառակորդներ չունեմ»: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ինչպես Համախմբմանը, այնպես էլ Սամվել Բաբայանին ուղղորդում է Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Դալլաքյանը նշեց. «Ես տեղյակ չեմ այդ մասին, սակայն, առավելեւս, եթե դա այդպես է, ուրեմն ես ինչ գործ ունեմ այդ համագործակցության մեջ»:ծ Սամվել Բաբայնի ներկայացրած ցուցակը՝ ստորև cucak